Դիզայներները քնած չեն. Off-white-ը կորոնավիրուսի դեմ նորաձեւ դիմակներ է թողարկել (ֆոտո)

22:11   16 մարտի, 2020

Մինչ որոշ ապրանքանիշեր կարանտինի պատճառով փակում են խանութները, (օրինակ՝ Nike-ի բոլոր ֆիլիալներն Ամերիկայում ժամանակավորապես չեն աշխատում) մյուսները նոր հավաքածուներ են թողարկում։ Off-white-ն ապրանքանիշի լոգոտիպով պաշտպանիչ դիմակներ է թողարկել։ Յուրաքանչյուրն արժե 95 դոլար։

Դիմակներն արդեն իսկ վաճառվում են Feature խանութի պաշտոնական կայքում։ Նշենք, որ առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգծում է, որ դիմակները ձեզ վարակումից չեն պաշտպանի։



© NEWS.am STYLE