Ալինա Մարտիրոսյանի հմայիչ կերպարը

23:49   16 մարտի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնազգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել է գեղեցկությունը։ Ալինա Մարտիրոսյանը որպես աքսեսուար վզնոց է ընտրել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին կրում էր բաց վարդագույն երանգի բլուզ։ Ալինան հավաքել էր վարսերն ու մեղմ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE