Վատ նախանշանների ծագման պատմությունը

21:12   18 մարտի, 2020

1. Ուրբաթ 13

Այս սնոտիպաշտությունը մեզ հասել է Եվրոպայից: 1307 թվականի հենց այդ օրն է Ֆրանսիայում ձերբակալվել Թամփլիերների սրբազան օրդենի ղեկավար Ժակ Դե Մոլեն: Խարույկի հանված Դե Մոլենն անիծել է Ֆիլիպ Գեղեցիկին եւ ամբողջ երկիրը, իսկ որոշ ժամանակ անց նրա մահվան բոլոր մեղավորները մահացել են տանջանքների մեջ, իսկ երկիրը պատերազմների փուլ է մտել: 13-ի ուրբաթը մեզ հասնելով Ֆրանսիայից՝ բավականին ամուր տեղավորվել է:

2. Թափված աղ

Հնում աղը բավականին թանկարժեք ապրանք էր, որը ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ: Եվ զարմանալի չէ, որ թանկարժեք ապրանքը թափելը կարող էր վեճեր առաջացնել: Շատերն են այդ նախանշանին հավատում առ այսօր:

3. Սեւ կատու

Յուրաքանչյուրը գիտի, որ եթե սեւ կատուն կտրում է ճանապարհը, ուրեմն վատ բան է լինելու: Այս նախանշանը հայտնի է ոչ միայն մեզանում, այլ եվրոպական մի շարք երկրներում: Բայց եթե մեզ մոտ սեւ կատվի հայտնվելը զգուշացնում է տհաճությունների մասին, ապա Եվրոպայում սեւ կատուն համարվում է տեղական վհուկների ծառան եւ ժանտախտի տարածողը:

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE