«Պահպանեք անվտանգությունը». «Գահերի խաղը» սերիալի հղի աստղն իր համար կարանտին է կազմակերպել

10:39   17 մարտի, 2020

«Գահերի խաղը» կուլտային սերիալի աստղ Սոֆի Թերներն անհանգստացած է պանդեմիայի պատճառով։ Նա եւ ամուսինը՝ 30-ամյա Ջո Ջոնասը, սպասում են առաջնեկին, այդ պատճառով առանձնակի վախենում են վարակվելուց։ Սոֆին որոշել է ինքնամեկուսացվել Լոս Անջելեսում գտնվող իր տանը։ Այդ մասին նա հայտնել է իր բլոգի հետեւորդներին։ Դերասանուհին սեփական հյուրասենյակից լուսանկար է հրապարակել, ուր կոնստրուկտորի նմանվող ինչ-որ բան է հավաքել։ Նա այդ զբաղմունքն ընտրել է չձանձրանալու համար։ «Կարանտին»,- լուսանկարը մակագրել է նա։

Ավելի ուշ Թերներն, ամեն դեպքում, ստիպված է եղել ամուսնու հետ դուրս գալ, սակայն այդ դեպքում եւս նա կիրառել է նախազգուշական բոլոր միջոցները։ Աստղը, որը սեւ բաճկոն է կրել եւ նույն գույնի գլխարկ, ինքնանկար է արել Ջոյի հետ։

Երգիչը սեւ բլուզ էր կրում, ջինսե տաբատ եւ Balenciaga-ի գլխարկ։ Երկուսն էլ ռետինե ձեռնոցներ են կրում եւ բժշկական դիմակ։ «Պահպանեք անվտանգությունը»,- նշել է դերասանուհին։

Ջոնասն ամբողջ ազատ ժամանակը նվիրում է հղի կնոջը։ Նրա խումբը՝ «Jonas Brothers», կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով չեղարկել է համերգը Լաս Վեգասում։ Այսօրվա դրությամբ ԱՄՆ-ում վարակման 3300 եւ մահվան 60 դեպք է գրանցվել։

Աղբյուրը՝ Cosmo, Instagram

 



© NEWS.am STYLE