Սեւ զգեստ, կարմիր շրթներկ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

13:14   17 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ է կրում, նույն գունյի ժակետ։ Նա երկարաճիտ կոշիկներ է ընտրել, զգեստը համադրել սեւ գոտու հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը եւ վառ շպարով է. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում շոումեն Գրիշա Աղախանյանի կինը պատկերված էր մեքենայի ֆոնին։ Դերասանուհին կաշվե տաբատ էր կրում, ասիմետրիկ կտրվածքով բլուզ եւ կաշվե բաճկոն։ Նա շպարված չէր, արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել ոճային ակնոցով:



© NEWS.am STYLE