«Շքեղ, ինչպես միշտ». Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

18:14   17 մարտի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, իսկ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Ռոզան կերպարն ամբողջացրել է շքեղ աքսեսուարով՝ ականջօղեր։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ արել երգչուհուն. «Շքեղ, ինչպես միշտ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին խորը դեկոլտեով, ուսերը բաց, սեւ զգեստ էր կրում։ Նրա վարսերն արձակված էին, երգչուհին մեղմ շպարով էր։ «Կինը ոչ միայն անգնահատելի գիրք է, այլեւ խորը գիտելիքների, անցյալի եւ ապագայի միահյուսված հատվածների շտեմարան է՝ կապված ճակատագրի թելերով։  Դրանք միացնելով մենք կստանանք ներկան, եզակի ստեղծագործությունը, որը կարող է տալ սիրո զգացում, սրտի կրակ, մտքի քաոս եւ հոգու ջերմություն»:



© NEWS.am STYLE