Դերասան Իդրիս Էլբան վարակվել է կորոնավիրուսով

13:59   17 մարտի, 2020

Դերասան Իդրիս Էլբան հայտնել է, որ իր կողմից հանձնված կորոնավիրուսի թեստը դրական է։ 47-ամյա դերասանն արդեն իսկ մեկուսացված է կնոջ հետ, հիվանդությունն առայժմ ոչ մի կերպ չի արտահայտվում։

Էլբան պարզաբանել է, որ որոշել է ստուգել Covid-19-ի առկայությունը, քանի որ շփվել է մարդու հետ, որը հիվանդ է եւ երկրպագուներին կոչ է արել առավելագույնս զգույշ լինել ու ուշադրությամբ հետեւել առողջությանը՝ չմատնվելով խուճապի եւ հոգ տանել մտերիմների մասին։

Картинки по запросу

Դերասանը հետեւում է հիգիենայի եւ զգուշավորության բոլոր կանոններին՝ մյուսներին չվարակելու համար։ 



© NEWS.am STYLE