«Յուրաքանչյուր կին թագուհի է». Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքն ու կանացի խոստովանությունները

15:05   17 մարտի, 2020

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր ֆոտոշաւրք ունի, որն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին: Այն իրականացրել է լուսանկարչուհի Աննա Սուքիասյանը:

«Ուրախ եմ, որ ծանոթացա նման տաղանդավոր եւ ասելիքով լի մարդու հետ: Նրա հետ աշխատելը շատ հետաքրքիր էր. երբ մտա ստուդիա, արդեն ստեղծագործական մթնոլորտ էր տիրում, եւ հասկացա, որ ոչ միայն լուսանկարվելու եմ, այլեւ ասելիքով արդյունք ենք ստանալու: Այդպես էլ եղավ»,-ասում է Սիլվին, որը լուսանկարներում թագուհու կերպարով է, իսկ այդ ոճը ստանալու համար օգնել են դիզայներ Գայանե Մարտիրոսյանի զարդերը:

Սիլվին կարծում է, որ յուրաքանչյուր կին թագուհի է: Քանի որ կանանց մեկամսյակը շարունակվում է, դերասանուհուն խնդրել ենք ավարտել նաեւ մեր առաջարկած մյուս թեմատիկ նախադասությունները: Ահա, թե ինչ է ստացվել արդյունքում.

Կինն իրեն թագուհի է զգում, երբ առողջ է եւ ունի առողջ հարաբերություններ իր կողակցի հետ:

Եթե ես լինեի թագուհի

Յուրաքանչյուր կին թագուհի է:

Գեղեցիկ է այն կինը, որը աղավնու պես միամիտ է, բայց օձի պես խորաթափանց:

Կինը երջանիկ է, երբ սիրված ու գնահատված է:

Կանայք եւ տղամարդիկ առանց իրար չեն կարող գոյություն ունենալ:

Կանանց մեկամսյակին տղամարդիկ պետք է երես տան նրանց:

Ամուսինս ինձ հաճախ ասում է, որ շատ գեղեցիկ եմ:

Ես նրանից հաճախ պահանջում եմ, որ

Բանը չի հասնում նրան, որ պահանջեմ (ծիծաղում է): Ամեն ինչ լավ է:

Հնդկաստանին հարմարվելու համար հայուհին պետք է

Այդ «պետք է»-ներն այնքան շատ են, չգիտեմ՝ որտեղից սկսել (ծիծաղում է):

Իրականում կինն ուզում է գնահատված լինել:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE