Մեգան Մարքլը հրաժարվել է կատարել հոր վերջին կամքը

14:59   17 մարտի, 2020

Մեգան Մարքլը հրաժարվել է կատարել հոր՝ Թոմաս Մարքլի վերջին կամքը։ Սասեքսի դքսուհին կտրականապես չի ցանկանում հորը ծանոթացնել իր տաս ամսանական որդու հետ։ Այդ մասին գրում է բրիտանական Express-ը։

Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի որդին՝ փոքրիկ Արչին, շուտով մեկ տարեկան կդառնա։ Ընդ որում, Սասեքսի դքսուհու ընտանիքի անդամներից ոչ մեկը փոքրիկին ոչ մի անգամ չի տեսել (բացառությամբ մորիս՝ Դորիից)։ 75-ամյա Թոմաս Մարքլի առողջական վիճակն այս պահին հեռու է բավարար լինելուց, եւ նա շտապում է հանդիպել դստեր երեխայի հետ։

Картинки по запросу

Սակայն Մեգան Մարքլն արհամարհում է տարեց հոր՝ թոռան հետ ծանոթանալու ցանկությունը։ Հիմա նա ամուսնու ու որդու հետ գտնվում է Կանադայում։ Մինչ այդ զույգն այցելել էր Մեծ Բրիտանիա, ուր վերջին անգամ հանրությանն են ներկայացել բրիտանական թագավորական ընտանիքի անդամ անդամների կարգավիճակում։

Աղբյուրը՝ 5TV



© NEWS.am STYLE