Բլեյք Լայվլին եւ Ռայան Ռեյնոլդսը 1 մլն դոլար են նվիրաբերել համավարակի ընթացքում կարիքավորներին օգնելու համար

18:39   17 մարտի, 2020

«Դեդփուլ» ֆիլմի աստղ Ռայան Ռեյնոլդսը եւ «Բամբասկոտը» սերիալի աստղ Բլեյք Լայվլին որոշել են COVID-19-ի համավարակի ընթացքում օգնել կարիքավորներին, որը խաթարել է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց կենսակերպը։

Այս թեման ակտուալ է դարձել տարեցների համար, որոնք վարակի տարածման պատճառով ռիսկի խմբում են։

«Ես կարծում եմ՝ բոլորս կարող ենք համաձայնել, որ Covid-19-ը հիմար է։ Նա  խոստորեն ազդել է տարեցների եւ կարիքավոր ընտանիքների վրա։ Ես եւ Բլեյքը 1 մլն դոլար ենք նվիրաբերում։ Եթե հնարավորություն ունեք, այս կազմակերպություններին օգնություն է հարկավոր։ Պահպանեք ձեր մարմիններն ու սրտերը։ Ուրախության համար տեղ թողեք։ Զանգահարեք ինչ-որ մեկին, ով մեկուսացված է եւ կարող է շփման կարիք ունենալ»,- «Մարդասպանի թիկնապահը» սերիալի աստղի խոսքերը մեջբերել է People-ը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE