Կորոնավիրուսով վարակված Թոմ Հենքսը դուրս է գրվել հիվանդանոցից

20:12   17 մարտի, 2020

Ամերիկացի դերասան Թոմ Հենքսը եւ նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, որոնց մոտ նոր տիպի կորոնավիրուս էր ախտորոշվել, դուրս են գրվել հիվանդանոցից։ Աստղային զույգը շարունակում է մնալ կարանտինում, հայտնում է նրանց որդին՝ Չեթ Հենքսը։

«Նրանց հիվանդանոցից դուրս են գրել, նրանք դեռւես կարանտինում են, բնականաբար, նրանք իրենց շատ ավելի լավ են զգում»,- Instagram-ի պաշտոնական էջում հայտարարել է Չեթ Հենքսը։

Картинки по запросу "том хэнкс"

Նա նաեւ շուտափույթ ապաքինում է մաղթել կորոնավիորւսով վարակվածներին եւ նրանց մտերիմներին։ Իսկ նրանց, ովքեր մթերք եւ այլ ապրանքներ են գնում, կոչ է արել խուճապի չտրվել։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE