ՄԱՐՏԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   21 մարտի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա վարվել այնպես, ինչպես իրեն հուշում եք դուք կամ նրա բանականությունը: Աշխատեք այդ դեպքում շարժել նրա զգացմունքները, բնազդն ու ենթագիտակցությունը: 

ՑԼԵՐ

Այսօր դուք պետք է նախաձեռնողականություն դրսեւորեք սիրելիի հետ հարաբերություններում: Թող որ նա տեսնի, որ դուք ունեք ձեր սեփական կարծիքն ու տեսակետը որեւէ խնդրի վերաբերյալ, որն անպայման պետք է հաշվի առնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ կարող է այցելել այն միտքը, թե ինչ-որ բան անհետացել է ձեր կյանքից եւ այլեւս չի վերադառնա: Նայեք այդ խնդրին այլ կողմից: Չէ՞ որ յուրաքանչյուր նոր բան լավ մոռացված հինն է:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում ռոմանտիզմի կարիք կունենաք: Աշխատեք դա ինքներդ ստեղծել՝ չսպասելով նախաձեռնություն սիրելիի կողմից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Պետք չէ բաժանվել նրանից, ում սիրում եք: Աշխատեք որքան հնարավոր է մոտ լինել ձեր սիրելիին ոչ միայն ֆիզիկապես, այլեւ հոգեպես:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին այնքան ուշադիր կհետեւի իր օրվա պլանին, որ ձեզ ձանձրալի կթվա նրա հետ: Ձեր ցանկացած նախաձեռնություն կմերժվի նրա կողմից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք ձեզ հմայիչ եւ անպարտելի կզգաք, սակայն չարժե չափից դուրս ակնհայտորեն փորձել դա ապացուցել ձեր սիրելիին: Շատ հնարավոր է, որ հակառակ արդյունքը ստանաք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ համար անսպասելի կերպով հնարավոր է՝ սիրահարվեք տարիքով մեկին, եւ, չգիտես ինչու, հենց այդ հանգամանքը կդառնա նրա հմայքի գրավականը ձեզ համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ցանկալի է, որ հեռու մնաք Կրակի տարերքի ներքո ծնված անձանցից: Նրանց էությունը ձեր մոտ ցանկություն կառաջացնի վերափոխել նրանց, ինչը, իհարկե, անիրական է:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք պետք է պատասխանատու որոշում կայացնեք, որը կփոխի ոչ միայն ձեր, այլեւ ձեր սիրելիի կյանքը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե ձեզ այսօր թվա, թե ձեր սիրելին ափսոսում է գումար ծախսել ձեզ համար, ապա փորձեք դա անվանել ոչ թե ժլատություն, այլ խնայողություն: Այդ ժամանակ իրավիճակն այդքան էլ տխուր չի թվա ձեզ:

ՁԿՆԵՐ

Այսօր սիրելիի հետ ժամանցի վերաբերյալ լավագույն մտքերը կայցելեն ձեզ գիշերը, երբ նա հոգնած կլինի: Աշխատեք չմոռանալ դրանք, որպեսզի լավագույնս իրականացնեք վաղը:         

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE