Կենդանակերպի նշանների կանանց ուժը

21:12   21 մարտի, 2020

Խոյ

Խոյերի ուժը նպատակասլացությունն է: Խոյ կանայք տեսնում են նպատակը, իսկ խոչընդոտները՝ անտեսում... հաղթահարելի են: Հարկ է նաեւ հիշել, որ եթե Խոյ կնոջ ճանապարհին անհաղթահարելի պատ լինի, նա վաղ թե ուշ, այս կամ այն կերպ կջախջախի այն: Իհարկե՝ Խոյ կանայք հրաշալի հասկանում են, որ կարելի է նաեւ շրջանցել պատը, բայց նրանց համար իրականության հետ զիջումները թույլերի համար են: Եվ նրանց հետ քչերն են ցանկանում գլուխ դնել: Ի վերջո՝ բոլորն էլ ապրել են ուզում:

Ցուլ

Ցուլերի ուժը երեւակայությունն է: Չգիտես ինչու՝ բոլորը կարծում են, որ Ցուլ կանայք հաստատուն կանգնած են իրենց ոտքերի վրա եւ զուրկ են երեւակայությունից: Բայց այդպես չէ: Իրականում նրանք ուժեղ են ու խելացի, այդ պատճառով մանր խնդիրները ձախ ձեռքով են հաղթահարում: Իսկ լուրջ խնդիրների դեպքում նրանք ներքաշվում են իրենց ներաշխարհում՝ որեւէ մեկին դրանք ցույց չտալու համար: Նրանք հենց այնտեղ են էներգիա գտնում եւ նոր ուժերով լիցքավորված վերադառնում:

Երկվորյակներ

Երկվորյակների ուժը հաղորդակցական ունակություններն են: Երկվորյակ կանայք քայլող Facebook են, այնքան բնական ու հեշտությամբ են սոցիալական կապեր հաստատում, որքան սարդն իր ոստայնն է հյուսում: Բայց նրանց գլխավոր ուժը, իհարկե, խոսքն է: Նրանք ում ասես կարող են անհրաժեշտ բառերով վերակենդանացնել:

Խեցգետին

Խեցգետինների ուժն էմպատիան է: Խեցգետին կանայք հենց այնպես չէ, որ ամբողջ կյանքում ապրում են իրենց պատյանում՝ աշխարհից կտրված: Եթե նրանք նույնիսկ մատի ծայրը դուրս հանեն պատյանից, անմիջապես կմտնեն ինչ-որ մեկի կաշվի մեջ, ստիպված կլինեն մտածել ուրիշների զգացմունքների, մտքերի մասին, ներքաշվել նրանց խնդիրներում: Առօրյայում այնքան էլ հարմար չէ, բայց գլոբալ խնդիրների ու աղետների դեպքում հենց այն է, ինչ պետք է:

Առյուծ

Առյուծների ուժն անվախությունն է: Առյուծ կանանց ծանոթ չէ վախի զգացողությունը, այդ պատճառով էլ նրանք միշտ եւ ամենուր առաջինն են. առաջին գեղեցկուհիները, ամենախելացին եւ, ընդհանրապես, Տիեզերքի թագուհին: Պարզապես այն պատճառով, որ քանի դեռ բոլորը վախեցած մի կողմ են քաշվում, Առյուծ կինն արքայական կեցվածքով մոտենում է գահին եւ նստում: Կարծես հենց այդպես էլ պետք է:

Կույս

Կույսերի ուժը տրամաբանությունն ու ինտելեկտն է: Կույսերի խելքը նման է սամուրայների թրի, որը կարող է նույն թեթեւությամբ ե՛ւ մետաքս, ե՛ւ մարմար կտրել: Եվ կենդանի մարմին: Կույս կանայք կարող են ցանկացած իրավիճակ եւ խնդիր քանդել, ուշադիր զննել, ուսումնասիրել եւ հավաքել՝ հստակ իմանալով, թե հիմա ինչ պետք է անել:

Ջրհոս

Ջրհոսների ուժը ոչ ստանդարտ մտածողությունն է: Ջրհոս կանայք ոմանց կարող են փոքր-ինչ տարօրինակ թվալ, ոմանք էլ կարծում են, որ նրանք ընդհանրապես ունակ չեն նորմալ կյանքով ապրել, քանի որ միշտ սավառնում են երկնքում: Բայց երբ բոլորը կարծում են, որ ամեն ինչ անհույս է, ամեն ինչ կորած է, Ջրհոս կանայք կարողանում են ելք գտնել իրավիճակից: Կամ նույնիսկ երկուսը: Եվ կհուշեն, թե տարբերակներից որն է նախընտրելի:

Կշեռք

Կշեռքների ուժը նրանց թեթեւությունն ու հմայքն է: Կշեռք կանայք միշտ հիասքանչ են, եթե նույնիսկ խստահայաց հաշվապահ են կամ շնաձկան ատամներով փաստաբան: Կշեռք կնոջ կողքին ցանկացած տղամարդ իրեն հերոս է զգում: Նրանց կողքին նույնիսկ չար կատուներն են դադարում տհաճություն պատճառել: Ոչ ոք չի ցանկանում նեղացնել այդ հրաշալի փերիին:

Կարիճ

Կարիճների ուժը բնատուր մագնիսականությունն է: Կարիճ կանայք ոչ մի ջանք չեն թափում՝ ցանկացածին դեպի իրենց գրավելու եւ ամբողջությամբ կամքից զրկելու համար: Դա ինքնաբերաբար է ստացվում: Բարեբախտաբար, Կարիճներին միայն ընտրյալներն են հետաքրքրում: Շնորհակալ եղեք, որ նրանց թակարդն ինքնուրույն է բացվում:

Աղեղնավոր

Աղեղնավորների ուժը հաստատակամության եւ լավատեսության մեջ է: Բացարձակապես անսասան նշան է: Շուրջը կարող է փոթորիկ լինել, ամեն ինչ կործանվել ու խորտակվել, իսկ Աղեղնավոր կինը կանգնած կլինի իր տեղում: Աղեղնավորի ուժի մեջ կարելի է թաքնվել կյանքի բոլոր դժվարություններից՝ ինչպես անհասանելի միջնաբերդում: Իհարկե՝ նախ հարկ կլինի նվաճել այդ միջնաբերդը, բայց դա արդեն այլ պատմություն է:

Այծեղջյուր

Այծեղջյուրի ուժն աշխատունակությունն է: Այծեղջյուր կանայք կարող են անդադար աշխատել՝ հոգնածության որեւէ նշան չցուցադրելով: Ոմանք  փորձում են խղճալ «խեղճ» Այծեղջյուրներին՝ չհասկանալով ամենակարեւորը. նրանք հավերժական շարժիչ են, որոնք էներգիայով լիցքավորվում են հենց գործողության մեջ:

Ձկներ

Ձկների ուժն անհավանական բնազդն է: Ձկները զգում եւ նկատում են նույնիսկ այն նրբությունները, որոնք ընդհանրապես ոչ ոքի հասանելի չեն: Իհարկե՝ Ձկները չեն սիրում գործի դնել կախարդական գունդը, ավելորդ մարդիկ նրանց նյարդայնացնում են: Իսկ ահա մտերիմներին նրանք վտանգից հեռացնում են շատ ավելի առաջ, քան որեւէ մեկը զգում է դրա մոտենալը:

 

Նյութը՝ tayni-mirozdaniya.ru



© NEWS.am STYLE