Երեք նշան, որ տխմարի հետ ես հանդիպում

21:12   25 մարտի, 2020

1. Սկսել ես վատ տեսք ունենալ

Կարեւոր չէ, թե երբ ես արթնանում, որքան կոսմետիկա ես օգտագործում, ինչ սանրվածք եւ մատնահարդարում ունես. նրա հետ հարաբերություններում դու հաճախ հոգնածություն ես զգում, աչքերդ կորցրել են երջանիկ փայլը, իսկ անկեղծ ժպիտն ավելի հազվադեպ է լուսավորում դեմքդ:

2. Տրամադրությանդ մեջ «ճոճանակ» է գործում

Ծայրահեղությունից ծայրահեղություն ես ընկնում. երբեմն չափազանց երջանիկ ես, երբեմն էլ՝ ծայրահեղ դժբախտ: Երջանկության ժամանակահատվածները, սակայն, երկար չեն տեւում: Դու ուրախանում ես, երբ նա հայտնվում է քո հորիզոնում, եւ տառապում, երբ երկար ժամանակ չես տեսնում նրան: Ձգտում ես երկարացնել հանդիպումները կամ զրույցը, միայն թե երկար լինես նրա հետ, իսկ նա միայն թույլ է տալիս քեզ դա անել՝ զրույցի համար ինքնուրույն թեմա գտնելու փոխարեն:

3. Նյարդայնանում ես եւ հանգստություն չես զգում

Վստահ չես, որ նա նույնն է զգում, ինչ դու: Փորձում ես վերահսկել իրադրությունը, մշտապես իմանալ, որտեղ է նա եւ ում հետ, քանի որ պարզապես վստահ չես, որ նա ճիշտն է ասում: Հոգու խորքում զգում ես, որ նա քոնը չէ: Նա չի շտապում աշխատանքից արագորեն տուն վերադառնալ՝ պարզապես քո կողքին լինելու համար, քեզ հետ հանդիպման համար չի փորձում ժամանակ գտնել, այլ դու ես հարմարվում նրա գրաֆիկին:

  

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE