Դեպրեսիայի դեմ պայքարելու հինգ միջոց

21:12   26 մարտի, 2020

Պարեք

Այո, այո, հենց պարերը կօգնեն ձեզ հաղթահարել դեպրեսիան։ Հարվարդի համալսարանի նեյրոկենսաբանները այսպես են բացատրում այդ երեւույթը․

«Դժվար թե պրոֆեսիոնալ պարողներից շատերը գիտակցեն, որ հենց պարն է ազդում նրանց մարմնի ու գիտակցության վրա։ Մարդու ուղեղի վրա իր բարերար ազդեցության շնորհիվ պարերը սկսել են կիրառվել որպես թերապիա Պարկինսոնի հիվանդությամբ մարդկանց համար»։

Սպորտով զբաղվեք

Սպորտը դրական ազդեցություն ունի մեր օրգանիզմի վրա։ Նախ սպորտով զբաղվելը խթանում է սրտի աշխատանքն ու լավացնում արյան շրջանառությունը, ինչը մեր հոգեկան առողջության վրա ազդող հիմնական գործոններից մեկն է։ Երկրորդ, սպորտով զբաղվելիս, ձեր օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ՝ հորմոններ, որոնք օգնում են նվազեցնել սթրեսի մակարդակը։ Երրորդ՝ սպորտի տարբեր ձեւեր խթանում են նեյրոգենեզը՝ նյարդային բջիջների աճը։

Վերոնշյալ գործոնները դրական են անդրադառնում ձեր ընդհանուր առողջության վրա։

Ճամփորդեք

Այս միջոցը կարող է խնդրահարուց լինել այն պարզ պատճառով, որ շատ հաճախ մենք բավարար ժամանակ ու հնարավորություններ չունենք ճամփորդելու համար։ Սակայն բոլորովին պարտադիր չէ արտասահման մեկնել ու շքեղ հյուրանոցում իջեւանել։ Նախ փորձեք միառժամանակ փոխել ձեզ շրջապատող միջավայրը, դա կօգնի ձեզ։

Փոխեք ձեր կենսակերպը

Բժիշկ համաճարակաբանն ու նախկին մարզիկը մի քանի արժեքավոր խորհուրդ է տվել, որոնք ձեզ կօգնեն հաղթահարել դեպրեսիան՝

Վիտամիններ ընդունեք՝ հատկապես B խմբի, բայց բժշկի հսկողության տակ։

Ձգտեք նվազագույնի հասցնել շաքարի, նաեւ գլյուտեն պարունակող մթերքների ու կիսաֆաբրիկատների գործածումը:

«Մեդիտացիա ու խորը շնչառություն»:

Հարցրեք ինքներդ ձեզ՝ ինչն է ձեզ երջանկացնում

Դեպրեսիան առաջանում է գլխուղեղի նեյրոքիմիական դիսբալանսի հետեւանքով ու դրանից ազատվելու համար պահանջվում է համբերություն, ձգտում ու գուցե՝ բժշկական միջամտություն։

Դեպրեսիան հիվանդություն է, որը դժվար է հաղթահարել ու յուրաքանչյուրը յուրովի է հաղթահարում այն։ Մի մոռացեք, որ յուրաքանչյուր իրավիճակ եզակի է ու այն, ինչ օգնել է մյուսներին, կարող է չօգնել ձեզ ու հակառակը։

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE