Կաթնաշոռով գարնանային դիմակ մաշկը վերականգնելու համար

19:18   22 մարտի, 2020

Հոգնած ու ջրազրկված մաշկը գարնանային ավիտամինոզի շրջանում հաստատ չի հրաժարվի մրգային նուրբ պիլինգից, խոնավացումից եւ, իհարկե, սնուցումից:

Կաթնաշոռով, թթվասերով ու ցիտրուսների հյութով տնային դիմակն արագորեն կվերականգնի մաշկի ջրային հավասարակշռությունը, կվերադարձնի թարմությունն ու առողջ տեսքը:

Շաբաթական երկու անգամ 20 րոպե ձեր թանկարժեք ժամանակից նվիրելով այս գործողությանը՝ մեկ ամիս անց, նայելով հայելու մեջ, ձեզ չեք ճանաչի:

Անհրաժեշտ բաղադրիչները

1 ճ/գ կաթնաշոռ

1 ճ/գ թթվասեր

1 ձվի դեղնուց

1 ճ/գ թարմ քամած նարնջի, թուրինջի կամ կիտրոնի հյութ (յուղոտ մաշկի համար):

Կաթնաշոռը լավ հարել թթվասերի ու ձվի դեղնուցի հետ: Դանդաղ ավելացնել հյութն ու լավ խառնել:

Դեմքն ու պարանոցը լավ մաքրել, սրբիչով չորացնել: Դիմակը քսել դեմքին ու պարանոցին՝ խուսափելով աչքի շուրջ գտնվող հատվածից: 20 րոպե անց լվանալ տաք ջրով եւ թեթեւ սնուցող կրեմ քսել:

Հաճելի գործողություն ու գարնանային տրամադրություն…

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE