Նվազագույն շպար. Օլյա Հակոբյանի լուսանկարը

10:45   18 մարտի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին պատասխանել է հետեւորդների հարցերին։ Վերջիններս չեն մոռացել հաճոյախոսություններ գրել դերասանուհուն։ Ի պատասխան դրանցից մեկի նա լուսանկար է տեղադրել, որում գեղեցիկ սպիտակ բլուզ է կրում։ Օլյան հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել ականջօղերով։ Դերասանուհին նախապատվություն է տվել բնական շպարին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գարնանային, երկնագույն կոստյում էր կրում, կիսատաբատ եւ պիջակ։ Կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Օլյան մեղմ շպարով էր, վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կցի նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE