Լուսինե Թովմասյանի ոճային կերպարը

11:51   18 մարտի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն ոճային հագուստով է։ Նա սեւ շապիկ է կրում վանդակավոր տաբատ եւ պիջակ։ Գեղեցիկ մայրիկը հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով շուրթերը։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց եւ ժամացույց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր քրոջ՝ Իրինա Թովմասյանի հետ։ Քույրերը գարնանային կերպարում էին, իսկ մեկնաբանությունների հատվածում Լուսինեն գրել էր. «Մի օր նույն իսկ չեմ պատկերացնում հեռու քեզանից»։



© NEWS.am STYLE