«Երբ կասկածում ես, կարմիր հագիր»․ Անահիտ Կիրակոսյան

12:48   18 մարտի, 2020

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը նու լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կարմիր վերարկու է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպարով է։ «Երբ կասկածում ես, կարմիր հագիր»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Անահիտը, իսկ օգտատարերը հաճոյախոսություններ են արել. «Միշտ փայլում ես», «Գեղեցկուհի»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին բալագույն, երեկոյան զգեստ էր կրում։ Նրա վարսերն արձակված էին, շպարը՝ երեկոյան։ Հրապարակմանը կից Անահիտը գրել էր․ «Քամին ասաց մանուշակին. «Եկ ծով տանեմ քեզ այստեղից»։ Ծաղիկն ասաց. «Ես կը մեռնեմ թէ ինձ պոկես իմ մայր հողից»։ Չըհաւատաց կարծես քամին ու չարացաւ, պոկեց ծաղկին։ Բայց նույն պահին իր ձեռքի մէջ մեռած տեսաւ մանուշակին»։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ էին գրել. «Բնական գեղեցկություն, սա է իրական գեղեցկությունը», «Փայլում ես», «Շքեղ», «Գեղեցկուհի»։

Լուսակարները՝ Pargev Aydinian Photography



© NEWS.am STYLE