«Մութ կողմ». Իննա Խոջամիրյանի զգացմունքային լուսանկարը

14:14   18 մարտի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ պիջակ է կրում։ Նա արձակել է մազերը, նախապատվություն տվել գեղեցիկ շպարին։ «Մութ կողմ»,- լուսանկարները մեկնաբանել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում։ Իննան արձակել էր մազերը եւ արտահայտիչ շպարով էր, որն ընդգծում էր գեղեցկությունը։ Դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, լուսանկարը չէր մեկնաբանել։



© NEWS.am STYLE