«Միասին կանցնենք սրա միջով». Քիմ Քարդաշյանը խնդրում է տանից դուրս չգալ

13:59   18 մարտի, 2020

Ամբողջ աշխարհը կարանտինում է։ Տուժում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլեւ հարուստներն ու հայտնիները։ Աստղերը համացանցում պաշտպանիչ դիմակներով, ձեռնոցներով լուսանկարներ են հրապարկում, կիսվում իրենց հնարքներով, թե ինչպես խուսափել վարակվելուց։ Շատ հայտնիներ ուժերն ուղղել են վարակի դեմ պայքարին։ Նրանք մեծ գումարներ են նվիրաբերում բարեգործությանը, բժշկական ոլորտին, մասնակցում գումար հավաքելուն եւ սոցիալական ցանցերում ակտիվորեն կոչ անում իրենց արդյունավետ միջոցներ ձեռնարկել։

Картинки по запросу

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր հետեւորդներին կոչ է արել ինքնամեկուսանալ եւ տանից դուրս չգալ՝ կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար։

«Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր առողջ են ու երիտասարդ, դուրս չգալ տանից, եթե ձեզ համար թանկ են ձեր ծնողները, պապիկներն ու տատիկները, քույրերն ու եղբայրները։ Եթե աշխատանքի գնալու, անհրաժեշտ մթերք կամ իրեր գնելու, ձեր բժշկին այցելելու կամ կարիքն ունեցողներին՝ օրինակ ձեր տարեց հարեւանին այցելելու կարիք չկա, մի արհամարհեք տանից դուրս չգալու նախազգուշացումը։ Վարակը տարիք, սեռ, ռասա չի հարցնում, այն սպառնում է բոլորին, եւ մենք սա միասին կհաղթահարենք»,- Instagram-ում գրել է Քարդաշյանը։



© NEWS.am STYLE