Կորոնավիրուսի պատճառով «Եվրատեսիլ»-ը տեղի չի ունենա (թարմացված)

14:41   18 մարտի, 2020

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդվում է հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիայի Twitter-ում։

Տեղեկատվությունը հաստատել են մրցույթի Twitter-ի պաշտոնական էջում։ Եվրոպական հեռարձակողների միության՝ միջոցառման կազմակերպիչների հաղոդրդագրությունում նշվում է, որ ամբողջ Եվրոպայում COVID-19-ի տարածումը  եւ սահմանափակումները, որոնք երկրների կողմից մտցվել են համավարակի պատճառով, չեն կարող թույլ տալ անցկացնել մրցույթը։ Կազմակերպիչները նշել են, որ դիտարկել են մրցույթի անցկացման բազմաթիվ տարբերակներ, սակայն որոշել են այն հետաձգել մինչեւ 2021թ.-ը։

Այս տարի Հայաստանը պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE