Լոնդոնում կբացվի Կոկո Շանելի ցուցահանդեսը

19:31   7 օգոստոսի, 2013

Սեպտեմբերի 5-ին Լոնդոնյան College of Fashion-ում կբացվի լեգենդար ֆրանսիացի դիզայներ Կոկո Շանելին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն Շանելի մոտ ընկերուհի Մերիոն Փայքի աշխատանքները:

 

Ցուցահանդեսը նվիրված կլինի Շանելի եւ Փայքի ընկերությանը, նրանց հարաբերություններին, կյանքին եւ ստեղծագործ ուղուն: Առաջին անգամ նրանք հանդիպել են 1967 թվականին, երբ Շանելը խնդրեց երիտասարդ քալիֆորնիացի նկարչին նկարել դիզայների դիմանկարը: Այդ ժամանակ Փայքը պատիվ համարեց աշխատել Շանելի հետ: 

  

Եվ հենց այդ աշխատանքից հետո Կոկո Շանելի դիմանկարը Փայքին համաշխարհային համբավ բերեց:


Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչեւ նոյեմբերի 16-ը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.fashionspacegallery.com հասցեում գտնվող պատկերասրահի կայքում:



© NEWS.am STYLE