«Ոչ կոմպետենտ բռիներ». Վիկտորյա Բոնյային հսկայական տորթով ինքնաթիռ չեն թողել

15:59   18 մարտի, 2020

Հեռուստահաղորդավարուհի եւ «Դոմ 2»-ի նախկին մասնակից Վիկտորյա Բոնյան մեկնել է Ֆրանսիա, անկախ կորոնավիրուսի պանդեմիայից։ Մոդելն ու գործարար կինը մտադիր է այնտեղ նշել դստեր ծննդյան օրը, ինչի համար իր հետ օդանավակայան մեծ տորթ է տարել։ Միայն թե աստղին ինքնաթիռ չեն թողել։

Картинки по запросу

Instagram-ի Stories բաժնում Վիկտորյա Բոնյան պատմել է, որ ցանկացել է տոնի առիթով դստերը մեծ տորթ նվիրել, ինչի համար թռիչքից դեռ հինգ օր առաջ փոխել է տոմսը։ Արդյունքում հասնելով օդանավակայան՝ աստղը ստիպված է եղել սպասել, իսկ հետո նա իմացել է, որ տոմսը հաստատվել է թռիչքից երեք րոպե առաջ։ «Դոմ 2»-ի աստղը եւ մոդելը զայրացել է օդանավակայանի աշխատակիցների այդ վերաբերմունքից եւ նրանց «ոչ կոմպետենտ բռիներ» անվանել։

Картинки по запросу

Վիկտորյա Բոնյանին, ամեն դեպքում հաջողվել է Ֆրանսիա մեկնել,  նա «Air France»-ի տոմս է գնել, ուր նրանց առանց խնդրի տորթով ինքնաթիռ են թողել, սակայն տհաճությունների պատճառով նա բաց է թողել չվերթը Նիցցա։

Աղբյուրը՝ Dni24



© NEWS.am STYLE