Էմմա Սթոունի հարսանիքը չեղարկվել է համավարակի պատճառով

16:29   18 մարտի, 2020

Դերասանուհի Էմմա Սթոունը ծրագրում էր Դեյվ Մաքքերիի հետ ամուսնանալ անցած հանգստյան օրերին, սակայն արարողությունը տեղի չի ունեցել աշխարհում տարածված համավարակի պատճառով։ Այս մասին հայտնում է PageSix պորտալը։

Картинки по запросу

Դեյվն Էմմային ամուսնության առաջարկ է արել նախորդ տարվա դեկտեմբերին երկու տարվա հարաբերություններից հետո։ Ինչպես եւ կռահում եք, դերասանուհին դրական պատասխան էր տվել։

«Լա լա լենդ» ֆիլմի աստղը որոշել է ռիսկի չենթարկել ընկերների ու մտերիմների առողջությունը եւ հետաձգել ամուսնությունը։ Դեռեւս հայտնի չէ՝ երբ այն տեղի կունենա։

Картинки по запросу

Չեղարկման վտանգի տակ է նաեւ Եղիսաբեթ Երկրորդի թոռան հարսանիքը։ Արքայադուստր Բեատրիստը ծրագրում էր ամուսնանալ իտալացի արիստոկրատի հետ մայիսի վերջին։ Իսկ Քեթի Փերին եւ Օռլանդո Բլուն արդեն հետաձգել են ամուսնական արարողությունը։



© NEWS.am STYLE