Սպիտակաձյունիկը դարձավ 31 տարեկան. 5 հետաքրքիր ֆիլմ Լիլի Քոլինսից, որոնք առաջարկում ենք դիտել, քանի դեռ տանն ենք

20:05   18 մարտի, 2020

Դերասանուհի Լիլի Քոլինսն այսօր՝ մարտի 18-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Հրեշտակային հաացքով եւ նուրբ դիմագծերով հոլիվուդյան աստղը դարձավ 31 տարեկան:

Լիլի Քոլինսը հայտնի երաժիշտ Ֆիլ Քոլինսի դուստրն է: Նա նկարահանվել սկսել է վաղ մանկությունից, այնուհետեւ մասնագիտացել նաեւ՝ որպես հեռուստատեսային լրագրող: Նրա հոդվածները տեղ են գտել Seventeen, Teen Vogue, Los Angeles Times հայտնի ամսագրերում:

Դերասանուհին իր հեքիաթային տեսքով մասնակցություն է ունեցել ինչպես ֆանտաստիկ, այնպես էլ՝ այլ ժանրերի կինոնկարներում: Դե, քանի որ այս շրջանում մեծամասնությունը տանն է, առաջարկում ենք տնային ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել ֆիլմեր դիտելով: Այդ նպատակով առանձնացրել ենք Լիլի Քոլինսի մասնակցությամբ 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք կարելի է դիտել այս օրերին:

«Սիրով Ռոզի»/Love, Rosie

«Սպիտակաձյունիկը. թզուիկների վրեժը»/Mirror, Mirror

«Փախուստ»/Abduction

«Մահացու զենք. ոսկորների քաղաքը»/The Mortal Instruments: City of Bones

«Հմայիչ, մոլագար եւ չար»/Extremely Wicked, Shockingly Evil and Vile

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE