Սինդի Քրոուֆորդի որդին երկրպագուներին վախեցրել է դեմքին երկրորդ դաջվածքով

18:29   18 մարտի, 2020

Սինդի Քրոուֆորդի որդին՝ Փրեսլի Գերբերը, վերջերս դեմքին դաջվածք էր արել, ինչով շոկի էր ենթարկել օգտատերերին։ Սակայն թվում է՝ աչքի տակի հատվածում միայն մեկ գրությունը բավական չէ նրա համար։ Փրեսլին Instagram-ում նոր հրապարակում է արել, որում ձախ այտին երեւում է «Լոս Անջելես Դոջերս» թիմի դաջված լոգոտիպը։

View this post on Instagram

A post shared by Presley Gerber (@presleygerber) on

Բնականաբար, լրատվամիջոցներն անմիջապես գրել են, որ Փրեսլին հերթական անգամ սրահ է գնացել, իսկ երկրպագուները մեկնաբանություններում քննարկումներ են ծավալել. ոչ բոլորն են աջակցել դեմքը եւս մեկ չլվացվող նկարով զարդարելու որոշումը։

Սակայն այսօր տղան Instagram-ում նոր հրաpարակում է արել, որում հստակ երեւում է. նոր դաջվածքը կեղծ է: Իր ուղերձի ավարտին նա հետեւորդներին հասկացրել է, որ եթե նրանք չդադարեն այդքան ակտիվորեն ներխուժել իր կյանք եւ քննարկել իրեն, ինքը կջնջի Instagram-յան էջը։

Լուսանկարները՝ Elle girl



© NEWS.am STYLE