2000-ականների կուռք Ամանդա Բայնսը հղի է

22:15   18 մարտի, 2020

Դեռահասների ֆիլմերի եւ սերիալների աստղ Ամանդա Բայնսը եւ նրա փեսացու Փոլ Մայքլը կիսվել են սպասվելիք համալրման մասին ուրախ լուրով: Զույգն Ամանդայի Instagram-ի էջում հրապարակել է ՈՒՁՀ լուսանկարը։

Սակայն շուտով հրապարակումը ջնջվել է։  Մի՞թե չար կատակ էր։  Ամանդայի փաստաբանը՝ Դեւիդ Ա. Էսկվիբիասը, այս իրավիճակը մեկնաբանել է E! News լրատվականի հտ զրույցում։

«Երբ ես տեսա Instagram-ի հրապարակումները, անմիջապես սկսեցի նրանց ծագման հետաքննությունը։ Այդ ժամանակից ի վեր ես կարողացել եմ հասնել նրան, որ դրանք ջնջվեն։ Ես խնդրում եմ լրատվամիջոցներին եւ հանրությանը թույլ տալ Ամանդային պաշտպանել իր անձնական տարածքն այդ դժվարին պահին», - միանշանակ պատասխանել է դերասանուհու ներկայացուցիչը։

Գուցե սա հաքերների ձեռքի գործն է, քանի որ առաջին անգամը չէ, որ նման խնդիր է առաջանում: Բայց չնայած դրան, աղբյուրները հաստատում են Ամանդայի հղիությունը եւ ասում են, որ դերասանուհին շատ երջանիկ է:



© NEWS.am STYLE