«Որտե՞ղ կցանկանայիք լինել այս պահին՝ տանը լինելու փոխարեն»․ Հասմիկ Խոջյանի լողափնյա լուսանկարը

22:39   18 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ամառային, երկարափեշ զգեստով է։ Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է։ Նա կերպարանք է ընդունել լողափին։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին դիմելով հետեւորդներին՝ գրել է․ «Որտե՞ղ կցանկանայիք լինել այս պահին՝ տանը լինելու փոխարեն, եւ ու՞մ հետ։ Գրեք Ձեր երազանքը»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, վառ գունի պիջակ։ Հասմիկ Խոջյանը սեւ գոտի էր ընտրել, արձակել մազերը, կերպարն ամբողջացրել վառ շպարով։ «…Ինչպես ուզել ես՝ էդպես էլ արել եմ։ Չկամ։ Բայց քանի եկել ես՝ ասա՝ ինձ կյանքից ջնջելով, ունեցածդ կորցնելով մի բան գտա՞ր, Ու, եթե գտար․․․ Գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր․․․ Սյուե Սեւադա»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE