«Գեղեցիկ օր». Լիլի Սարգսյանը՝ վառ, կարճ զգեստով

11:44   19 մարտի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Դուբայում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լիլին գրավիչ կերպարում է։ Նա վարդագույն զգեստ է ընտրել, որն ընդգծել է գեղեցիկ կազմվածքը։ Մոդելն այն համադրել է բարձրակրունկների հետ։ Լիլին արձակել է մազերը, մեկնաբանություններում՝ գրել. «Գեղեցիկ օր»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլին պատկերված էր լողավազանի մոտ։ Նա բիկինի էր կրում, ծաղկավոր շրջազգեստ, որոնք ընդգծում էին գեղեցիկ կազմվածքը։ Լիլին հավաքել էր մազերը, մեկնաբանություններում՝ գրել. «Ողջույն»։



© NEWS.am STYLE