19:14 19 մարտի, 2020Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Աննան պատկերված է ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Զույգը ջերմ գրկախառնված է։ Աննան, ինչպես միշտ, ոճային կերպարում է։ Նա սպիտակ զգեստ է կրում, որը զարդարված է գոտիով։ Դերասանուհին արձակել է մազերը, իսկ դիմահարդարումն ընդգծել է գեղեցկությունը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան բաց գույնի հագուստ էր կրում եւ լայնեզր գլխարկ։ Նա նախապատվություն էր տվել բնական շպարին, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ապրիր, սիրիր, աղոթիր»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու Աննայի էջը ողողել հաճոյախոսություններով։