Միշտ ոճային. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

21:41   19 մարտի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են Բարսելոնայում։ Երգչուհին բաց գույնի, երկար շրջազգեստ է կրում, սեւ բլուզ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն է տվել սեւ բարձրակրունկներին, կեպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ականջօղեր եւ գլխարկ։ «Եկեք մտածենք դրական երեւույթների մասին, ինչպիսին արվեստն է»,- անգլերենով գրել է նա։

Օրեր առաջ Աստղիկ Սաֆարյանը լուսանկարներ էր հրապարակել քրոջ հետ ու ջերմ շնորհավորել նրա ծննդյան օրը։ «Շնորհավոր Ծննդյանդ Օրը, իմ Համեստ ջան՝ լավ աղջիկ, լավ զավակ, լավ ընկեր ու լավ մարդ։ էս աշխարհում ամենաշատը քեզ եմ սիրում, իմ թանկ, իմ ուղեցույց, իմ խորհրդատու ու իմ դաստիարակ, իմ հպարտություն, իմ պաշտպան, իմ լավագույն ընկեր ու իմ քույր: Միշտ իմացի’ր, Քո վատ օրերին՝ Ընկեր եմ քեզ, Քո լավ օրերի կիսողն եմ ես։ Միշտ կողքիդ ու միշտ քեզ հետ եմ՝ կուզես, թե չուզես»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE