ՄԱՐՏԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

10:16   24 մարտի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ինչ-որ հարցում պետք է օգնեք սիրելիին, անգամ եթե նա օգնության կարիք չունենա: Եվ կարեւոր է, որպեսզի շնորհակալություն չակնկալեք նրանից:

ՑԼԵՐ

Աշխատեք այսօր ձեր սիրելիի մասին ինչ-որ նոր բան իմանալ: Պետք չէ հետախույզի դեր ստանձնել, պարզապես ձեր սիրելիից հետաքրքրվեք նրա մանկությունից կամ կյանքի վերաբերյալ հայացքներից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Միգուցե դուք եւ ձեր սիրելին միասին վատ եք զգում,  քանի որ ձեր հարաբերությունների համար սխալ անվանում եք ընտրել: Վերանայեք ձեր հարաբերությունները եւ այլ կերպ անվանեք դրանք:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի սիրելիին թույլ տաք իրեն հասուն եւ ինքնուրույն զգալ: Ազատություն տվեք նրան եւ ապացուցեք դա ձեր վերաբերմունքով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աշխատեք որքան հնարավոր է քիչ նկատել սիրելիի պահվածքում առկա տարօրինակությունները: Ձեր դժգոհությունը դուրս թափելու այլ եղանակ գտեք, այլապես կարող եք այնքան նյարդայնանալ, որ մի օր հրաբխի պես ժայթքեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր տրամադրությունից կախված` դուք հեշտությամբ կարող եք երգ կամ բանաստեղծություն գրել, որը կարող եք նվիրել ձեր սիրելիին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կբարձրանա ձեր աչքին` անկախ նրանից, թե նա դրա համար որեւէ բան կանի՞, թե՞ ոչ:

ԿԱՐԻճՆԵՐ

Դուք այսօր շատ խոցելի եք, որպեսզի հարվածի տակ դնեք ձեզ, իսկ հարված դուք կարող եք ստանալ ցանկացած մարդուց, անգամ` սիրելիից:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ամենասովորական օրերից է: Պատրաստ եղեք նրան, որ ոչ մի հետաքրքիր բան այսօր տեղի չի ունենա:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք սխալ կմեկնաբանեք ձեր սիրելիի խոսքերը, որը նրան ոչ թե կնեղացնի, այլ կզարմացնի, քանի որ նա վստահ կլինի, որ ամեն բան հստակ է ասում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դժվար կլինի չհիասթափվելը սիրելիից, քանի որ նա, ըստ ձեզ, ամեն ինչ կանի ի հակառակ ձեզ: Աշխատեք համբերատար լինել: Վիճելով ոչ մի բանի չեք հասնի:

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք լայն ժպտալ, ընդ որում` ոչ միայն ձեր սիրելիին, այլեւ շրջապատի բոլոր մարդկանց: Որքան անկեղծ լինի ձեր ժպիտը, այնքան լավ իրադարձություններ այսօր ձեզ հետ կպատահեն:

 

Աղբյուրը՝ Junona.org

 



© NEWS.am STYLE