Մարտիրոսյանը՝ բեմում, Գալուստյանը՝ ժյուրիի կազմում. 20 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական թիմը խաղացել է ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում

14:39   19 մարտի, 2020

20 տարվա ընթացքում առաջին անգամ հայկական թիմը հաջողությամբ վերադարձել է Ուրախների եւ հնարամիտների ակումբի բարձրագույն լիգա։ Այս մասին NEWS.am STYLE-ին հայտնել է թիմի անդամներից մեկը՝ Արարատ Հակոբյանը։

«Հայկական հավաքական» թիմը դուրս է եկել եթերաշրջանի հաջորդ փուլ՝ նույն բեմում ելույթ ունենալով Մոսկվայից, Օրյոլից եւ Ստավրոպոլից լուրջ մրցակիցների հետ։ Դատելով անոնսից, ելույթը շատ ծիծաղելի է եղել։ Ինչ-որ պահի բոլորի եւ հատկապես Միխայիլ Գալուստյանի համար անսպասելի կերպով, որը դատում էր խաղը, բեմում հայտնվեց Գարիկ Մարտիրոսյանը։

Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում այն կցուցադրվի մարտի 21-ին՝ 21։20-ին։ Խաղի տեսագրությունը կհրապարակվի նաեւ Ուրախների եւ հնարամիտների ակումբի միջազգային միության YouTube-յան պաշտոնական ալիքում։

ՈւՀԱ-ի «Հայկական հավաքական» թիմը ելույթ է ունենում Ռուսաստանում հայկական սփյուռքի եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։



© NEWS.am STYLE