ՄԱՐՏԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 մարտի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր մտերիմները կհիասթափեցնեն ձեզ։ Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս նվազեցնել հարազատների հետ շփումը եւ մնալ միայնակ։ Վաղը դուք կզգաք, որ իզուր էիք բարկացել։

ՑԼԵՐ

Օրը բարեհաջող է անձնական կյանքում փոփոխություններ կատարելու համար։ Փորձեք երկար ժամանակ տրամադրել ձեր սիրելիին։ Հակառակ դեպքում ստիպված կլինեք մտածել հարաբերությունները շտկելու մասին։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր զուգընկերը/զուգընկերուհին անակնկալ կմատուցի ձեզ, սակայն այն այդքան էլ հաճելի չի լինի։ Աստղերը խորհուրդ են տալիս զսպել էմոցիաները։ Նման իրավիճակներում դուք դեռ շատ եք հայտնվելու։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս արդեն գոյություն ունեցող հարաբերություններն ավելի ամրապնդել։ Հավատացեք, դուք ճիշտ ընտրություն եք կատարել։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր ուրախությունը կախված կլինի սիրելի անձնավորության տրամադրությունից: Միայն նրա ժպիտը կարող է ուրախություն պարգեւել ձեզ: Այնպես որ` այսօր աշխատեք միմյանց դրական էմոցիաներ փոխանցել։

ԿՈՒՅՍԵՐ

Այն, ինչ թվում էր՝ անսասան էր եւ ձեզ համար կարող էր ծառայել որպես կամուրջ, հանկարծ կփլվի։ Սակայն հուսահատվել պետք չէ։ Փորձեք հավասարակշռություն մտցնել ձեր կյանքում եւ նոր կամուրջներ կապել։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին այսօր կատակելու տրամադրություն չունի։ Փորձեք ավելի լուրջ լինել։ Հակառակ դեպքում ձեր ու նրա միջեւ մի շարք տարաձայնություններ կառաջանան։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր կսիրահարվեք, բայց աստղերը խորհուրդ են տալիս մոռանալ այդ նոր ինտրիգը։ Դուք դեռ կհասցնեք հանդիպել ձեր կյանքի իրական սիրուն։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր եւ ձեր սիրելիի միջեւ կլինի կարեւոր խոսակցություն, որից չեք կարողանա խուսափել։ Խնդիրների լուծման համար էլ ձեզ կտրվի ընդամենը մեկ շաբաթ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Մարտի 6-ին ձեր ընտրյալը կհիշի անցյալը եւ կփորձի քննարկել ձեր կողմից մոռացված իրադարձությունները։ Փորձեք կատակել ու փոխել խոսակցության թեման։

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը խոստանում է ձեր զուգընկերոջն ավելի լավ ճանաչելու հնարավորություն տալ ձեզ։ Իսկ ճիշտ որոշում եք կայացրել, թե ոչ՝ ինքներդ կորոշեք։

ՁԿՆԵՐ

Մարտի 6-ը հենց այն օրն է, երբ դուք պետք է կատարեք ձեր առաջին քայլը։ Հավատացած եղեք դուք չեք մերժվի սիրելիի կողմից։



© NEWS.am STYLE