ՄԱՐՏԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   26 մարտի, 2020

ԽՈՅԵՐ

Այսօր անձնական կյանքում երջանկությունը կթափվի ձեզ վրա հանկարծակի, ընդ որում՝ այնպիսի չափերի, որի մասին դուք չէիք համարձակվում անգամ երազել: 

ՑԼԵՐ

Անձնական կյանքում իրադարձությունները զարգանում են ավելի արագ, քան դուք ենթադրում էիք: Ձեր խնդիրն է հասցնել դրանց հետեւից եւ ադեկվատ վերաբերվել իրավիճակի ցանկացած փոփոխության:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելին չի փորձի շեղել ձեզ ձեր աշխատանքից, ինչը կարող է տխրեցնել ձեզ, քանի որ դուք սովոր եք ձեր օրվա մի մասը նվիրել նրան: Եվ հիմա, երբ նա ձեր կողքին չէ, դուք պարզապես չգիտեք, թե ինչ անել ձեր ազատ ժամանակի հետ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր անբավարարվածություն կզգաք ինքներդ ձեր հանդեպ: Ձեզ կայցելեն մտքեր, թե միգուցե դուք գեր եք կամ էլ շատ նիհար, կամ ձեր սանրվածքը ժամանակի պահանջներին համահունչ չէ: Աստղերը հուշում են այդքան չանհանգստանալ, այլ վերաբերել ինքներդ ձեզ սիրով եւ հարգանքով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելիին մի փոքր անհարմարավետ կլինի ձեր կողքին, այդ իսկ պատճառով նա կփորձի հեռավորություն պահպանել ձեզանից: Ըմբռնումով մոտեցեք դրան: Արդեն վաղն ամեն ինչ կկարգավորվի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ դուք նրա կողքին եք: Թող որ ոչ ֆիզիկապես, սակայն բարոյապես: Սատարեք նրան՝ ասելով, որ նա իրավացի է, իսկ մյուսները՝ ոչ: Դա նրան կհանգստացնի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կնյարդայնանաք մանրուքների պատճառով, որոնք կապված կլինեն ձեր սիրելիի պահվածքի հետ: Աշխատեք համբերատար լինել եւ փորձել հասկանալ, թե կոնկրետ ինչն է ձեզ հունից հանում:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ պատմելու շատ բան կունենա, միայն թե՝ նրան կտանջի այն հարցը, թե, արդյոք, հետաքրքի՞ր է ձեզ այն, ինչ նա պատմում է, թե՞ ոչ, քանի որ շատ հավանական է, որ դուք այդքան էլ հետաքրքրված չլինեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք պետք է ուժեք լինեք՝ հաղթահարելու համար այն արգելքները, որոնք ճակատագիրը կհրամցնի ձեզ սիրելիի հետ հարաբերություններում: Աշխատեք այնպես անել, որ ոչինչ չխանգարի ձեր միությանը:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելիին հեշտ չի լինի կիսվել ձեզ հետ իր վախերով, տխրությամբ եւ մտահոգություններով: Որպեսզի նա անկեղծ լինի ձեզ հետ, փորձեք սատարել նրան ամեն կերպ: Թող որ նա զգա, որ պետք է ձեզ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մի' շտապեք ձեր խնդիրենորվ կիսվել սիրելիի հետ: Նա կարող է ձեր փոխարեն այնքան անհանգստանալ, որ դրանից ձեր խնդիրները միայն կավելանան:

ՁԿՆԵՐ

Այսօր պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերեք ձեր սիրելիի ցանկություններին եւ տրամադրությանը, հակառակ դեպքում՝ նա կորոշի, որ դուք սառը եւ կոպիտ անձնավորություն եք: Հետագայում շատ դժվար կլինի ձեզ հակառակն ապացուցել նրան:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE