Նոր Porsche 911 GT3 RS շուտով կհայտնվի ճանապարհներին

15:20   7 օգոստոսի, 2013

 Լեգենդար գերմանական Porsche ընկերությունը պատրաստվում է թողարկել Porsche 911 GT3 RS անվամբ իր նոր ստեղծագործությունը 2014 թվականին:


RS տարբերակը ստանդարտ Porsche 911 GT3 –ից առանձնանալու է թեթեւակի մեծացրած լայնությամբ , ինչպես նաեւ ծավալի դիզայնում որոշ փոփոխություններով: Հեղինակները դեռ վերջնականապես որոշում չեն ընդունել շարժիչի ծավալի վերաբերյալ:


Մեքենան վաճառքի մեջ կմտնի կամ 4.0-լիտրանոց V6-ով, կամ էլ մոդերնիզացված 3.8-լիտրանոց շարժիչով: Այնուամենայնիվ, հաստատ կարելի է ասել, որ նոր Porsche –ի արագության հնարավորությունը 500 ձիաուժից կանցնի, ինչպես նաեւ կհամադրվի ռոբոտացված PDK տրանսմիսիայի հետ: Բացի այդ, հայտնի է դարձել, որ նոր Porsche GT3 RS համալրված կլինի ղեկավարվող սփոյլերով հետնամասում, կարբոնե տանիքով, սպորտային ծավալով, հետնամասի էլեկտրոնային դիֆերենցիալով, ավելի կոշտ ծավալով, ինչպես նաեւ ղեկային կառավարման փոփոխված համակարգով: Նոր սուպերքարը Գերմանիայում կարժենա մոտ 137.000 եվրո:




© NEWS.am STYLE