Կանացիության չորս մակարդակ

22:12   29 մարտի, 2020

Այսօր կյանքի ռիթմն այնքան արագ եւ հագեցած է, որ կինը ժամանակ չի կարողանում գտնել իր համար, մոռանում է սեփական երջանկության ու հանգստության մասին եւ կորցնում իր կանացիությունը:

Կանացիությունը տարբեր է լինում: Լինում են դեպքեր, որ կնոջ արտաքինը շատ կանացի է, բայց նրա կողքին անհնար է ապրել: Սակայն առավել գնահատելի է, որ կինը կանացի լինի եւ արտաքնապես, եւ ներաշխարհով: Այս հարցում կարող են օգնել կյանքի հետեւյալ չորս մակարդակները՝

Ֆիզիկական մակարդակ. այն ինչ վերաբերում է մեր մարմնին

Զգայական մակարդակ. ներառում է այն ամենը, ինչ կապված է հարաբերությունների հետ

Ինտելեկտուալ մակարդակ. մեր գիտելիքները, տեղեկությունները եւ այլն

Հոգեւոր . շփում Աստծո հետ, կյանքի իմաստը հասկանալու մակարդակ

Կանացիությունը ֆիզիկական մակարդակում 

Այս մակարդակում առաջին հերթին ընդգրկված է ձեր արտաքին տեսքը, հագուստը: Որքանո՞վ է հագուստը ընդգծում ձեր մարմինն ու կանացիությունը, որքանո՞վ է այն պահպանում կնոջ էներգիան: Մի՞գուցե այն սադրիչ է եւ գայթակղու՞մ է դիմացինին: Ի՞նչ տեսք ունի ձեր մաշկը: Արդյո՞ք հարկավոր է խնամել մաշկը: Ճի՞շտ են համադրված աքսեսուարները: Իսկ մազե՞ր. առողջ եւ փայլուն տե՞սք ունեն դրանք...

Բացի նշված երեւույթներից, կարեւոր է նաեւ մեր եւ միջավայրի ներդաշնակությունը: Կարողանու՞մ ենք արդյոք գեղեցիկ մթնոլորտ ստեղծել ձեր շուջը: Կարողանու՞մ եք ազատվել ձեր կյանքում այլեւս տեղ չունեցող երեւույթներից: Հաջողվու՞մ եք պահպանել մաքրությունը։: Կարողանու՞մ եք սերը դնել ամեն ինչում եւ այլն:

Կանացիության զգայական մակարդակ 

Քանի որ այս մակարդակը մեծապես կապված է հարաբերություններով, ապա այստեղ ամեն ինչ շատ ավելի դժվար է: Հասկանու՞մ եք ինքներդ ձեզ, ձեր պահանջներն ու ցանկությունները: Կարողանում եք ճիշտ շփվել հարազատների հետ: Հասկանու՞մ եք ձեր մտերիմների ցանկությունը: Կարողանու՞մ եք հաճույք ստանալ հարաբերություններից:

Կարողանու՞մ եք երջանկություն պարգեւել դիմացինին: Գիտեք ներել կամ հանդուրժել վիրավորանքը: Կարող ենք ընդունել ձեր հարազատներին՝ իրենց բոլոր առավելություններով եւ թերություններով հանդերձ: Զբաղվու՞մ եք ինքնազարգացմամբ, արվեստով: Կարողանու՞մ եք աջակցել, սատարել, ոգեշնչել տղամարդուն, թե միայն պահանջներ եք ներկայացնում եւ ճնշում նրան: Սրտո՞վ եք ապրում, թե՞ ուղեղով, կարողանում եք հասկանալ այն, ինչ զգում եք: Կարողանու՞մ եք ընդունել սերը նրանից, ով նվիրում է այն ձեզ: Ինչու՞ եք փորձում կանացի լինել՝ ձեզ համար, թե ինչ-որ մեկի կյանքը լուսավորելու եւ նոր գույներով լցնելու համար...

Ինտելեկտուալ կանացիություն

Արդյոք համատեղելի՞ են կանացիությունն ու ինտելեկտը: Կարծիք կա, որ կանացի եւ գրավիչ կինը փոքր-ինչ հիմար է, սակայն կանացիությունը ենթադրում է նաեւ իմաստություն: Իսկական կինը գիտի, թե ինչ է ցանկանում, ինչ կարող է անել: Նա գիտի, թե ինչպես պետք է խոսի եւ դրսեւորի իրեն հասարակության շրջանում, ընդ որում առանց ձեւացնելու, առանց դիմակի: Պարզապես նա մարդկանց տհաճ հարցեր չի տալիս, գռեհիկ չի լինում եւ սխալ քայլերի համար ներողություն է խնդրում: Գիտի տղամարդուն լսել. սկզբում՝ հորը, իսկ հետո՝ ամուսնուն: Նա խոսում է ճիշտ բառապաշարով: Կանացիությունը ենթադրում է նաեւ ձգտում լավագույնին:

Հագեւոր կանացիություն 

Հասկանու՞մ եք, որ դուք ինչ-որ մի ամբողջի մասնիկ եք, թե կարծում եք շուրջն առկա ամեն ինչ ձեր ձեռքբերով եք ստեղծել: Շնորհակա՞լ եք վերին ուժերին այն ամենի համար, ինչ ունեք, թե միայն խնդրում ու խնդրում եք: Մտածու՞մ եք, որ վերին ուժերն ավելի ճիշտ գիտեն, թե երբ եւ ինչ պետք է պատրաստեն ձեզ համար: Կարողանու՞մ եք բացել ձեր սիրտը վերին ուժերի առաջ: Կարողանու՞մ եք աղոթել հարազատների համար: Հասկանու՞մ եք, որ ամեն ինչից առավել մարդիկ սիրո եւ ջերմության կարիք ունեն: Օգնու՞մ եք ուրիշներին: Բարեգործությամբ զբաղվու՞մ եք. թեկուզ ժամանակ առ ժամանակ...

Իհարկե, կլինեն մարդիկ, որ միգուցե այս ամենը հիմարություն համարեն եւ չհավատան կանացիության զորեղ ուժին: Սակայն իրական կանացիությունը կասկածներ չի հարուցում: Նման կնոջ մեջ տղամարդիկ առաջին հերթին կին են տեսնում:

 

Աղբյուրը՝ Creu.ru 



© NEWS.am STYLE