Կիտրոնով եւ մեղրով դիետա

19:18   29 մարտի, 2020

Ներկայացնում ենք կիտրոնով եւ մեղրով դիետա, որի օգնությամբ օրական կարող եք ազատվել  900 կկալից։ Համաշխարհային աստղերից մեկը՝ Բեյոնսեն, իր կազմվածքը գեղեցիկ ու գրավիչ պահելու համար կիրառում է հենց այս դիետան։ Այսպիսով, այս դիետան պահելու համար ձեզ անհրաժեշտ է խմել հետեւյալ ըմպելիքը.

15 կիտրոնի հյութը պետք է խառնել 50գր. մեղրով եւ ստացված խառնուրդը հարկավոր է լցնել 3 լիտր ջրի մեջ։ Իհարկե, այս լիտր հեղուկ-զանգվածը չի կարելի միանգամից խմել. այն պետք է բաշխել ամբողջ օրվա համար։ Ընդ որում, օրվա ընթացքում պետք է նաեւ մեծ քանակությամբ ջուր կամ կանաչ թեյ խմել։

Այս դիետայի մեջ ներառված մեղրն ու կիտրոնը նվազեցնում են  արյան մեջ առկա վնասակար խոլեստերինի քանակը եւ ունեն միզամուղ հատկություններ։

Սակայն այս դիետան ունի նաեւ իր թերությունները. սա շատ դժվար ու «դաժան» դիետա է, որը լիովին հակացուցված է այն մարդկանց, ովքեր ստամոքսի կամ երիկամների խնդիրներ, միզաքարային հիվանդություններ ունեն։ Այս դիետան չպետք է պահել երկու օրից ոչ ավելի։

 

Աղբյուրը՝ Woman.ru



© NEWS.am STYLE