8 beauty-խորհուրդ. շքեղ տեսք՝ առանց ավելորդ գնումների

16:38   4 ապրիլի, 2020

1. Արագացրու նյութափոխանակությունը

Քեզ անհրաժեշտ է մեղր, դարչին եւ ջուր: 250 մլ ջուր եռացրու, դրա մեջ լցրու մեկ ճաշի գդալ դարչինի փոշի: Խառնիր եւ թող սառի, մինչեւ սենյակային ջերմաստիճան, հետո ավելացրու  2 ճաշի գդալ մեղր: Կեսը խմիր առավոտյան` սոված փորին, մյուս մասը` քնելուց առաջ: Շաբաթը մեկ կիլոգրամով կնիհարես. գայթակղի՞չ է: 

2. Մազերդ ավելի խիտ դարձրու

Եթե քեզ անհանգստացնում է մազաթափությունը կամ ուղղակի ցանկանում ես առողջացնել չոր, ներկված մազերը, վերցրու  շաղգամի յուղ եւ մոտ 1 թեյի գդալ յուղով մերսիր գլխամաշկը: Որքան ավելի ինտենսիվ լինի մերսումը, այնքան արտահայտված կլինի արդյունքը: Յուղը գլխամաշկին թող մոտ 15 րոպե, իսկ հետո սովորականի պես լվա: 

3. Վերացրու ճյուղավորվող ծայրերը

Կոկոսի յուղը ոչ միայն հրաշալիորեն խոնավեցնում է մաշկը, այլեւ գերմիջոց է ճյուղավորվող ծայրերի դեմ: Դրանում պրոտեիններ են պարունակվում, որոնք լցնում են խավոտած  թեփուկների միջեւ տարածությունը եւ սոսնձում են ճյուղավորված հատվածները:  Ուղղակի յուղը 5−10 րոպեով քսիր խնդրահարույց ծայրերին  գլուխը լվանալուց առաջ: 

4. Թարմացրու մազերդ

Ծուլանու՞մ ես լվալ գլուխդ: Քնած ես մնացել եւ չես հասցնում մազերդ կարգի բերել: Եթե շիկահեր ես, ուղղակի օսլա վերցրու եւ քսիր մազերիդ արմատներին: Այն հրաշալիորեն ներծծում է ճարպը եւ գլուխը մաքուր կլինի: Իսկ եթե մազերդ մուգ են եւ դու (արդարացիորեն) վախենում ես, թե օսլան նկատելի կլինի, դրան մի երկու գդալ կակոյի փոշի կամ աղացած սուրճ ավելացրու: Արդյունքը նույնն  է, եւ ոչ մի հետք չի մնում: 

5. Ազատվիր ստատիկ էլեկտրականությունից

Քո մազերը բարակ են եւ փետուրների պես տարածվելու հակում ունեն, որովհետեւ անընդհատ էլեկտրականանո՞ւմ են:   Չորացնող մեքենայից վերցրու սպիտակեղենի չորացման անձեռոցիկը եւ քսիր մազերիդ: Այսպես` թեթեւակի հպվելով: Եվ վերջ: 

6. Ձեթով լվացվիր 

Կասկածելի է հնչում, բայց փորձիր եւ կհամոզվես. եթե ջրի փոխարեն լվացվես ձիթապտղի յուղով, մաշկդ իդեալականորեն մաքուր կլինի, խոնավացած, ոչ քսուքի կարիք կլինի, ոչ լոսյոնի, ու միաժամանակ փայլուն եւ առաձգական կլինի:  

7. Շուրթերդ ուռուցիկ դարձրու

Վերցրու ամենասովորական հիգիենիկ շրթներկ, դատարկիր փոքր տարայի մեջ  (եթե դու բալզամ ես օգտագործում, որն ի սկզբանե տարայի մեջ է վաճառվում, ավելի լավ) եւ մակերեւույթին 2−3 կաթիլ անանուխի եթերայուղ կաթեցրու:  Խառնիր եւ խտացրու բամբակե ձողիկի օգնությամբ: Քսիր շրթունքներիդ եւ գնահատիր արդյունքը: 

8. Իդեալական աղեղներ նկարիր

Հեղուկ սեւաներկից բացի, քեզ ընդամենը թույլ սքոչ է անհրաժեշտ: Սոսնձիր կոպդ, ազատ թողնելով մաշկի սոսկ այն հատվածը, որն ուզում ես ներկել:  

 

Աղբյուրը` Cosmo

 



© NEWS.am STYLE