Մեղրով դիետա

19:17   4 ապրիլի, 2020

Տվյալ դիետայի հիմնական առանձնահատկությունն այն է, որ օրական երեք անգամ (նախաճաշ, ճաշ ու ընթրիք) անհրաժեշտ է մեկական գդալ մեղր ուտել: Իսկ ահա բանջարեղեն (եփած ու կրախմալ չպարունակող) ու հատապտուղներ կարելի է ուտել օրական միայն մեկ անգամ, նախընտրելի է ցերեկը: Եվ դրանց քանակը չպետք է գերազանցի 200 գրամը:

Բացի դրանից թույլատրվում է օրական մինչեւ 750 գրամ թթու հյութ (առանց շաքարի) ու մեկ ցիտրուսային միրգ: Ամեն օր պարտադիր ձեր սննդակարգին հավելեք մի քանի չափաբաժին յուղազրկված թթու կաթնամթերք: Իսկ ահա ջուրն ու թեյը կարող եք խմել ինչքան կամենաք:

Այս դիետան նախատեսված է 2 շաբաթվա համար, որի ընթացքում կարելի է նիհարել 2-6կգ: Թե ինչքան կնիհարեք, պայմանավորված է ձեր ավելորդ քաշից. որքան շատ են ավելորդ կիլոգրամները, այդքան հեշտ է դրանցից ազատվելը:

Մոտավոր սննդակարգ

Նախաճաշ

150 գ յուղազրկված կաթնաշոռ, մեկ թեյի գդալ մեղր, կիտրոնով թեյ:

2-րդ նախաճաշ

125գր. դիետիկ յոգուրտ, հյութ

Ճաշ

200գր. եփած ծաղկակաղամբ, 200գր. ելակ, թեյ, մեկ թեյի գդալ մեղր

Հետճաշիկ

Նարինջ

Ընթրիք

Մեկ բաժակ կեֆիր, մեկ թեյի գդալ մեղր

Աղբյուրը՝ Dieta.ru



© NEWS.am STYLE