«Համբերատար եղեք, երբեք մի հանձնվեք եւ հիշեք, որ անձրեւից հետո միշտ ծիածան է հայտնվում». Աթենա Մանուկյան

16:07   19 մարտի, 2020

Երգչուհի Աթենա Մանուկյանը, որը «Եվրատեսիլ 2020»-ին պետք է ներկայացներ Հայաստանը, անդրադարձել է մրցույթի չեղարկմանը։ Երեկ Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց՝ իրադարձությունն ըստ ծրագրի շարունակելն անհնար է։⠀⠀

Instagram-յան էջում արված հրապարակմամբ Աթենա Մանուկյանը նշել է, որ կյանքում ամեն ինչ պատճառներ ունի։

«Սիրելիներս։ Դուք պետք է իմանաք, որ կյանքում ամեն ինչ պատճառ ունի։ Իմ փորձը ցույց է տալիս, որ երբ ինչ-որ բան այնպես կամ ոչ ծրագրվածի նման է ընթանում, դրան միշտ հաջորդում է ինչ-որ ավելի լավ եւ մեծ բան։ Հիմա ես հավատում եմ դրան։ Ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել միայն լավի համար։ Եվ ժամանակը ցույց կտա:

Ես հանդիպել եմ զարմանալի, թանկագին, յուրօրինակ մարդկանց, իմ թիմին, իմ հայկական ընտանիքին։ Նրանք շատ ջանասիրաբար են աշխատել եւ իսկապես հավատացել են իմ ուժերին։ Սա ամենամեծ նվերն է։ Համբերատար եղեք, երբեք մի հանձնվեք եւ հիշեք, որ անձրեւից հետո միշտ ծիածան է հայտնվում։ Վերջում մեր աշխատանքը կունենա իր հատուցումը, ինչ էլ լինի։ Միշտ սիրում եմ ձեզ եւ ի սրտե շնորհակալ եմ ձեր սիրո ու աջակցության համար։ Խնդրում եմ՝ հոգ տարեք ձեր մասին։ Լավագույնը դեռ առջեւում է։ Մենք ավելի ուժեղ կվերադառնանք»,- գրել է նա։



© NEWS.am STYLE