Ստելա Մաքքարտնին «Տարվա դիզայներն» է

22:53   2 նոյեմբերի, 2012

Այս տարի Ստելա Մաքքարտնիի գործերն ավելի քան լավ են ընթանում. Harper’s Bazar ամսագիրը նրան «Տարվա կին» է ճանաչել,  իսկ մոդայի աշխարհում ներդրման համար նրան շնորհվել է «Տարվա դիզայներ» պատվավոր մրցանակը։

Ստելան փորձում է համատեղել դիզայների աշխատանքն ու բազմազավակ մոր պարտականությունները։ Նրա խոսքով, իր օրինակով նա ուզում է աշխարհի կանանց ցույց տալ, որ աշխատանքն ու ընտանիքը համատեղել կարելի է առանց կորստի։ «Իհարկե՝ հեշտ չէ։

Եթե ընդամենը 4 ժամ քնես, իսկ առավոտյան երեխաների հետ միասին շատ շուտ արթնանաս, կարող ես ոչ այնքան լավ մայր կամ աշխատանքում վատ գործընկեր լինել», - կիսվել է Ստելան Harper’sBazar-ի թղթակցի հետ։ Սակայն, դատելով Մաքքարտնիի վաստակած երկու մրցանակից՝ «Տարվա Դիզայներ» եւ «Տարվա կին», այնուամենայնիվ, նա հասցնում է թե՜ մայր, եւ թե՜ գործարար կին լինել։  

Ստելայի գործերը գնահատվում են յուրօրինակ ոճի համար, ինչը միմյանց հետ համակցում է սպորտային եւ հնաոճ տարրերը։



© NEWS.am STYLE