Բարաք Օբամա. «Քիմ Քարդաշյանը խայտառակում է Ամերիկայի փառքն ու պատիվը»

16:12   7 օգոստոսի, 2013

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է ամերիկացիներին երջանիկ կյանքի գաղտնիքների մասին, ինչից հետո հակադրել է հանրահայտ հայուհի Քիմ Քարդաշյանի վարած կյանքը հակադրել է իսկական երջանիկ մարդու կյանքին:

Ինչպես հաղորդում է Inquisitr.com-ը, Սպիտակ Տան ղեկավարի կարծիքով, Քիմ Քարդաշյան- Քանյե Ուեսթ զույգը ԱՄՆ մատաղ սերնդին դրդում է շահույթի ամեն եղանակով, ինչով եւ խայտառակում են Ամերիկայի փառքն ու պատիվը:

«Քիմը եւ Քանյեն երջանիկ կյանքի ուրճացրած եւ անարդար չափանիշներ են թելադրում ամերիկյան երիտասարդությանը: Նրանք ոչնչացնում են ամերիկյան մշակույթի արժեքները: Այն ժամանակ, երբ հիմնական շեշտադրումը պետք է արվի լավ կրթության, աշխատասիրության եւ մշակույթի բարձր մակարդակի վրա, այդ գովազդված զույգը դրդում է երիտասարդությանը հեշտ ճանապարհներով վաստակած շահույթների:

Մեր ժամանակներում երիտասարդությունը քիչ էր հետաքրքրվում աստղերի կյանքով, իսկ այժմ երիտասարդները առավոտից երեկոհամացանցում որոնում են, թե ինչ հագուստով է դուրս եկել Քիմը կամ ինչպես է իրեն դրսեւորում Քանյեն», - նշել է Օբաման:

ԱՄՆ նախագահի հայտարարությունը բուռն արձագանք է առաջացրել ռեալիթի-շոուի աստղի երկրպագուների մոտ: Սակայն ինքը՝ Քիմը, ոչ մի կերպ չի մեկնաբանում Բարաք Օբամայի հայտարարությունը:



© NEWS.am STYLE