Գեղեցիկ եւ վստահ խոսելու հինգ կանոն

21:12   2 ապրիլի, 2020

1. Սովորեք զրուցել մարդկանց հետ: Ձեր գաղափարներն ու կարծիքները ոչ միշտ կարող եք հաճելի լինել ուրիշներին, բայց դրանում արտասովոր ոչինչ չկա: Բարձրաձայնեք դրանք, արտահայտեք ձեր կարծիքը: Դա ապագայում համարձակություն կհաղորդի ձեզ:

2. Մի՛ վախեցեք բարձրաձայն խոսել: Եթե ցածրաձայն խոսեք, մարդիկ ոչ միայն չեն լսի ձեզ, այլեւ անվստահությամբ կնայեն՝ ձեր խոսքերի հանդեպ ձեր իսկ անվստահության պատճառով:

3. Զրույցի ժամանակ տեսողական կապ հաստատեք: Մի կողմից դա է պահանջում հարգանքը: Բացի այդ՝ տեսողական կապը մարդկանց կօգնի ավելի ուշադիր լսել ձեզ:

4. Ամեն օր գովեստի խոսքեր ասեք ինքներդ ձեզ: Այդպիսով կբարձրացնեք ձեր հանդեպ վստահության մակարդակը, իսկ դա շատ կարեւոր է ելույթի ժամանակ: Որքան վստահ է մարդը, այնքան ավելի լուրջ է ընկալվում շրջապատի կողմից:

5. Մի՛ նյարդայնացեք, եթե սխալվել եք: Չկա մեկը, որը երբեք չի սխալվել: Պարզապես հանգստացեք եւ համարձակորեն շարունակեք ձեր խոսքը:

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE