Ինչպես զարգացնել կրեատիվությունը

21:12   3 ապրիլի, 2020

1. Երկու պատահականություն

Վերցրեք բացատրական բառարանն ու պատահականության սկզբունքով երկու հասկացություն ընտրեք: Համադրեք դրանք, փորձեք դրանց միջեւ ընդհանուր  բան գտնել: Խենթ պատմություն հորինեք՝ փոխկապակցելով այդ հասկացությունները: Այդպիսի վարժությունը շատ լավ մարզում է ուղեղը:

2. Խենթ ծագումնաբան

Վերցրեք մաքուր թուղթ եւ ֆլոմաստեր: Շատ լավ կլինի, որ նկարել չիմանաք, քանի որ արդյունքն այստեղ ամենեւին էլ կարեւոր չէ: Գլխավորը գործընթացն է: Հիմա կարող եք նկարել մի բան, որը կարող է  ներկայացնել ձեզ հայտնի բոլոր կենդանիներին: Ձեր մոտ կարող է, օրինակ, երկար նապաստակ ստացվել՝ կճղակներով, կամ աղվես՝ ձկան   պոչով: Վարժության նպատակը տարամաբանության եւ ողջամտության բոլոր սաղմերն սպանելն է՝ շեշտը դնելով կրեատիվության վրա:

3. Խենթ ճարտարապետ

Կենդանիներից անցնեք ճարտարապետությանը. եկեք տուն նկարենք: Բայց մինչեւ գործի անցնելը, ընտրեք 10 սիրելի բառ: Պատկերացրեք, որ ձեզ որպես ճարտարապետի, տան նախագիծ են պատվիրել: Բայց պատվիրատուն 10 պարտադիր պահանջ է ներկայացրել, այսինքն՝ ընտրված 10 բառերը: Այստեղ կարող է ամեն ինչ լինել. օրինակ՝ «նարինջ», եւ տան տանիքը պետք է նարնջագույն լինի, «ափսե»-ն կենթադրի կլոր պատուհաններ եւ այլն: Նկարելով՝ պատկերացրեք, թե դա ինչ տեսք կունենա իրական կյանքում:

4. 10+10

Ընտրեք ցանկացած բառ, պարտադիր՝ գոյական: Հիմա գրեք 5 ածական, որոնք, ձեր կարծիքով, նրանց ավելի շատ են համապատասխանում: Արեցի՞ք: Հիմա փորձեք գրել եւս 5 ածական, որոնք ընդհանրապես չեն համպատասխանում: Այստեղ էլ ամեն ինչ արգելակվում է: Պարզվում է, դա անելն այնքան էլ հեշտ չէ: Խորացեք ընկելման տարբեր մակարդակներում եւ փորձեք գտնել անհարաժեշտ  բառերը:

5. Անվանում

Փորձեք ամեն անգամ, երբ ինչ-որ առարկա ձեզ հետաքրքրում է, նրա համար անուն գտնել: Կարելի է երկար եւ կարճ: Վարժության նպատակն այն է, որ անվանումը պետք է ձեզ անպայման դուր գա:

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE