Վարդան եւ Աննա Սեդոկովան շարունակում են վայելել իրենց հանգիստը Ֆրանսիայում

16:51   7 օգոստոսի, 2013

Վարդան եւ Աննա Սեդոկովան շարունակում են վայելել իրենց հանգիստը Սեն-Թրոպեում, ինչը վկայում են ընկերուհիների Twitter-ները:


Ամռան սկզբում երգչուհի Աննա Սեդոկովան եւ մեր հայրենակցուհի Վարդան շարունակում էին քրտնաջան աշխատել իրենց նախագծերում: Ողջ ամռան ընթացքում Աննան շարունակում էր իր մեներգային ալբոմի ձայնագրությունը, որոնք Ուկրաինայում վաճառքում կլինեն արդեն սեպտեմբերին:


Իր հերթին Վարդան պարային նախագիծ է պատրաստում, որով խոստացել է զարմացնել իր երկրպագուներին: Միեւնույն ժամանակ, մինչդեռ աշխարհը շունչն է պահել՝ հիասքանչ տիկնանց պրեմիերաներին սպասելով, ազջիկները որոշեցին «տժժալ» հանրահայտ ֆրանսիական Սեն-Թրոփե կուրորտային քաղաքում, այնուհետեւ Մոնաքոյում, Մոնտե-Կարլոյում եւ այլն:


Այս ամառ Սեն-Թրոփեն կարելի է համարել ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ուկրաինացի աստղերի սիրված վայրը: Ամբողջ հանգստի ընթացքում աղջիկները չեն ալարել երկրպագուների հետ կիսվել իրենց ֆոտոնկարներով միկրոբլոգներում եւ սոցցանցերում:



© NEWS.am STYLE