Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպար ու լուք: Նա նաեւ չափազանց ուշադիր է իր ընկերների հանդեպ, ու նրա միկրոբլոգում հաճախ կարելի է հանդիպել ընկերների հետ ջերմ լուսանկարների: Նազենին նաեւ իր տեսակետն է հայտնում այս կամ այն խնդրի, հասարակական իրողությունների մասին։
Նազենին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․
«Հավասարակշռությունը պահելը բարդ է, որևէ իրավիճակում է բարդ, բայց ավելի դժվար է արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելը:
Պետք է ստաբիլ լինել և հավասարակշռված ապրել ի սկզբանե: Լավ ու ամրակուռ սովորույթները օգնում են մարդուն չընկրկել, երբ կա դժվարություն, չընկճվել, երբ անելանելի է թվում իրավիճակը, և չընկնել, երբ ամեն ինչ, թվում է, խախտում է հավասարակշռությունը:
Միտքն ու կշռադատված քայլերը` հավատով կոփված, կբերեն ճիշտ արդյունքի:
Աստված պահապան բոլորիս: Առողջություն` մտքի, հոգու, մարմնի»: