Օլգա Կուրիլենկոն պատմել է, թե ինչպես է բուժվում կորոնավիրուսից

18:44   20 մարտի, 2020

Օրերս դերասանուհի Օլգա Կուրիլենկոն պատմել է, որ վարակվել է կորոնավիրուսով եւ հայտնել՝ ինչու իրեն չեն հոսպիտալացրել բարձր ջերմության պայմաններում։

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի աստղն անմիջապես կարանտին է սահմանել՝ դադարելով դուրս գալ տնից։ Ավելի վաղ Օլգա Կուրիլենկոն հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում «վիրուսի դեմ բուժում չկա». այն դեպքերում, երբ այն բարդություններ չի առաջացնում եւ թեթեւ ձեւով է ընթանում, հարկավոր է սպասել, թե երբ իմունային համակարգն անձամբ կհաղթի դրան։

Սակայն, ամեն դեպքում, դրան հարկավոր է աջակցել՝ առողջ, վիտամիններով հարուստ սնունդ օգտագործել, լրացնել դրանց պակասը, ֆիզիկական վարժություններ անել, լավ քնել եւ առողջ կենսակերպ վարել։  

«Վիտամիններ եմ ընդունում ու սխտոր ուտում։ Ջուր եմ խմում։ Ջրի մեջ կիտրոն եմ քամում»,- ավելի վաղ սոցիալական ցանցում հայտնել էր աստղը։

Աղբյուրը՝ Instagram, Spletnik, Harper's Bazaar



© NEWS.am STYLE