Առանց շպարի. Աստղիկ Սաֆարյանի հմայիչ լուսանկարը

10:53   20 մարտի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնցից մեկը նրան խնդրել է լուսանկար հրապարակել։ Կադրում Աստղիկ Սաֆարյանը սեւ բլուզ է կրում, արձակել է մազերն ու գրեթե շպարված չէ։  

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Բարսելոնայում։ Երգչուհին բաց գույնի, երկար շրջազգեստ էր կրում, սեւ բլուզ։ Աստղիկ Սաֆարյանը նախապատվություն էր տվել սեւ բարձրակրունկներին, կեպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ականջօղեր եւ գլխարկ։ «Եկեք մտածենք դրական երեւույթների մասին, ինչպիսին արվեստն է»,- անգլերենով գրել էր նա։

Գլխավոր լուսանկարը՝ @gorrobertovich



© NEWS.am STYLE